Գլոբալ Դիտանկյուն - 12

Արդյոք եվրոպան կարող է դուրս գալ այս ճգնաժամից

Գլոբալ Դիտանկյուն - 12

Գլոբալ Դիտանկյուն - 12

Եվրոպայում բարձրացող ծայրայեղություն, ֆաշիզմ, նացիզմ եւ իսլամաֆոբիան սպառնում է տարբեր ապրելաձեւեր ունեցող մարդկանց, մուսուլմաններին եւ գաղթականներին, որը նշել էի անցյալ հոդվածներում։

 

Այժմ ներկայացնում ենք Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկան Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

 

Ավելի վաղ եվրոպայում տեղի ունեցող ընթացքը նմանացրել էի փերտվար 28-ի իրադարձություններին։ (http://www.star.com.tr/acik-gorus/avrupayi-28-subatindan-kim-cikaracak-haber-1168353/) Գերմանիայի ՆԳՆ-ի տվյալների համաձայն 2017թ-ին մուսուլմանների դեմ գրանցվել է 950 հարձակում, դա օրական անում է մոտավորապես 3 դեպք։

 

Արդյոք եվրոպան կարող է դուրս գալ այս ճգնաժամից

 

Դրա համար նախ պետք է հետազոտել ճգնաժամի պատճառները։

 

Միջազգային անորոշություն․ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Թուրքիա, Հնդկաստան եւ Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումները փլուզում են երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվող համակարգը։ Այս անորոշությունը բոլոր երկրներում ստեղծում է որոշակի լարվածություն եւ մտահոգություն։ Ավանդական դաշնակցություններ եւ թշնամություններ քննարկվում են կրկին։ Այսպիսով ձեւավորվում է միջպետական հարաբերություններ։ Պետությունների միջեւ դաշնակցություն կամ հակասությունների փոխարեն դա կատարվում է որոշակի տարաձայնությունների վրա։

 

Գլոբալիզացիայից արեւմուտքի անբավարար շահույթը․Եվրոպա եւ ԱՄՆ գլոբալիզացիայից դուրս չեն եկել շահութաբեր։ Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա եւ Թուրքիայի նման երկրներ ստացել են ավելի մեծ եկամուտ։ Դրա համար ազատ առեւտուր եւ մաքսային ազատության հարցերում ընդմիշտ առաջին տեղը գրավող ԱՄՆ-ը պաշտպանում է ընթացքի հակառակը։ Եվրոպան էլ անբավարար շահույթի պատճառով ապրում է տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հոգեբանական բացասական ժամանակաշրջան։

 

Արեւմուտքում պրակտիկան վերածվում է հակագլոբալիզացիային, դա հասկանալի է նրանց համար։ Բայց Թուրքիա եւ նման երկրներում մտավորական եւ քաղաքագետների գլոբալիզացիայի դեմ նախկին խոսքերի արտահայտությունը տեղ է տալիս մտածելու։

 

Եվրոպայի ոչ բազմազան անցյալը․Եվրոպայում տեղի ունեցող ճգնաժամի հիմնական պատճառներից մեկն է, գլոբալիզացման ընթացքում տարբեր ինքնությունների ավելի պարզ երեվելիությունը։ Տարբեր ինքնություններ այլ երկրներում կարելի էր դիտարկել ավելի հանդուրժողականությամբ։ Եվրոպայում տարբեր ինքնությունների դեմ հանդուրժողականությունը սկիզբ է արել ընդամենը անցյալ հարյուրամյակում։

 

Ոչ հեռատես ղեկավարներ․Եվրոպայում կենտրոնական աջակողմյան եւ ձախակողմյան կուսակցություններ ծայրահեղության դեմ պայքարելու փոխարեն, ձայներ չկորցնելու նպատակով աջակցում են նրանց։ Այսպիսով վերանում է ծայրահեղ կուսակցությունների քաղաքական արգելքները եւ ծայրահեղ են դառնում աջակողմյան եւ ձախակողմյան կուսակցություններ։

 

Ձուլված խավերի ազդեցությունը․Իրենց հայրենիքնի հետ հակասություններ ունենալով Եվրոպան ապաստան ընդունող խավերը ներքին քաղաքականության շրջանակներում փորձում են ցանկացած եվրոպական երկրին համոզել իրենց հայրենիքում գտնվող հակառակորդի դեմ եւ թունավորվում են երկու երկրների հարաբերությունները։ Եվրոպայի աջակցությամբ ձուլվող այս խավերը, ինքնության հարցերը առաջ քաշելով վնաս են հասցնում տեղում ապրող գաղթականներին։ Այսպիսով եվրոպան վերածվում է անհանդուրժող հասկացողության եւ սկսում է սպառնել ու փակել հասկացողության սահմանները։

 

Եթե եվրոպայի ճգնաժամը լինի վերոգրյալ կետերը, ապա դժվար է լուծել կարճ ժամանակում։ Քանի որ դա մի քանի ամսում անհնար է լուծել։ Ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ճգնաժամերը կարող են լուծել միայն խելքը գլխին եւ հեռատես լինող ղեկավարներ։ Ցավոք սրտի եվրոպայում նվազում է հեռատես լինող ղեկավարների թիվը։

 

Նման իրավճակներում կարեվոր դեր կարող են ունենալ մտավորականներ։ Արդյոք ազատատենչ եւ բազմազան ընդդիմությունը ունի այդ ուժը։ Գերմանական եւ իտալական ֆաշիզմը ապրող մայրցամաքի մտավորականները ի հարկ է դա նկարում են, բայց ներկա պահում չունեն այդ ուժը։ Հակառակ դրան հասարության տեսանկյունից  աճում է ծայրահեղների ձայները։ Ազատության սահմանները ամեն օր փոքրանում է, բայց նրանք դա չեն զգում քանի, որ առաջինը հարվածում է գաղթական եւ մուսուլմաններին։ Ես շատ հույս չունեմ Եվրոպայի այս ճգնաժամից դուրս գալու հարցում, իմ կարծիքով եվրոպային սպասում է ավելի ծանր օրեր։

 

Ձեզ ներկայացրինք՝ Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնի դեկան Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլի թեմայի վերաբերյալ մեկնաբանումները։

 

* Պրոֆ․Դր․Քուդրետ Բյուլբյուլը դաս է ավանդում Անկարա Յըլդըրըմ Բեյազիդ Համալսարանի քաղաքագիտության բաժնում։

 



Այս թեմայով լուրեր