Զբոսաշրջությունը Թուրքիայում - 8

Զբոսաշրջությունը Թուրքիայում

Զբոսաշրջությունը Թուրքիայում - 8

Բարեւ ձեզ հարգելի ունկնդիրներ այսօր ձեր ուշադրությանը կներկայացնեք Թուրքիայի արեւմուտքում գտնվող Էգեյան ծովափնյա Իզմիր քաղաքի շքեղությունը

եթե դուք ցանկանում եք շրջել, տեսնել  եւ ապրել այնպիսի պատմական անմոռանալի, եւ սքանչելի տեսարժան վայրեր, ապա միացեք մեր այս ծրագրին,

Իզմիրում քաղաքի կենտրոնից, նաեւ  կա 30 հատ շրջաններ Անատոլիայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է Իզմիրն եւ նրա շրջաններն,

Բնակչության քանակով Ստամբուլից և Անկարայից հետո Իզմիրը Թուրքիայում երրորդն է`: Այստեղ է  գտնվում  նաև երկրի խոշորագույն նավահանգիստներից երկրորդը: 

Փոքր Ասիայի նշանավոր ծովաբնյա շքեղ քաղաքը`առևտրի, արհեստների ու արվեստների խոշոր կենտրոն հանդիսացող Իզմիրն հայտնի է իր անծայրածիր կանաչ այգիներով, ձիթապտղի պլանտացիաներով, եւրոպական տիպի բազմաթիվ նրբաճաշակ շինություններով:

Իզմիր քաղաքը այսօր Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է համարվում, քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղային գծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ։

Իզմիրի Սելջուկ գավառից 7 կմ հեռավորության վրա գտնվում է 5-րդ դարում հիմնադրված Շիրինջե գյուղը որն աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկների է ընդհունում, զբոսաշրջիների մեծ հոսքը դեպի գյուղ պատճառ է դառնում գյուղի գեղեցկության եւ համեղ գինին :

Բազմաշերտ մշակույթային կենտրոն Իզմիր Բերգաման 2014 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հելլենիստական, հռոմեական, Արեւելյան Հռոմեական, Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին ներառվող շերտեր

Լեռան գագաթի վրա գտնվող ամրոցը խորհրդանշում է հնագույն Պերգամոն բնակավայրի մոնումենտալ ճարտարապետության հելլենիստական ժամանակաշրջանի քաղաքի պլանավորման լավագույն օրինակը:

Նաեւ Աթենաս Տաճարը, Տրայանոս Տաճարը, Հելլենիստական գրադարանը, Զեւսի Զոհասեղանը, Դիոնիսոսի տաճարը, եւ այլն պլանավորման համակարգն ժամանակաշրջանի ճարտարապետական ակնառու փայլուն օթինակներից է եւս Ագորան, եւ մարզադահլիճը, եղել է Հելենիստական Պերգամոն Թագավորության մայրաքաղան եւ այն հանդիսացել խոշոր կարեւորագույն ուսումնական կենտրոն:

Այնուհետեւ, Պերգամոն դարձավ Հռոմեական կայսրության ասիական պետություն նահանգի մայրաքաղաք, եւ միաժամանակ նշանակալի առողջության կենտրոն․

Թուրքիայի ծայր արևմուտքում,  Իզմիր քաղաքից 80 կիլոմետր հեռավորության վրա` Էգեյան ծովի Էրիթրեա թերակղզու վրա է Չեշմեյն նրա հակադիր կողմում գտնվում է Հունական խիոս կղզին։ Չեշմեն Թուրքիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկն է։ Տարեկան այստեղ գալիս է մոտ մեկ ու կես միլիոն զբոսաշրջիկ, այստեղ կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնց ջրերը հոսում են հանգստավայրի հյուրանոցների տարածքներով։

Չեշմեի ամենահայտնի լողափը Ալթընկումն է, որը գտնվում է Չեշմեյից 10 կիլոմետր հեռավորության վրա։

 

Չեշմե թերակղզին Իզմիրում գտնվող լավագույն լողափներից է համարվում, բազմարիվ զբոսաշրջիկների այցելման եւ հանգստի գոտի, Չեշմե թերակղզին ամբողջ մեկ տաարին գրեթե միշտ արեւվային լինելուց տարվա յուրաքանչյուր սեզոնին այստեղ հյուրերի դեմ դռները միշ բաց են պահում Հյուրանոցներն, Հոսթելներն, Բուտիկ հյուրանոցներն։

Եփեսոս  Գրադարանի ավերակներն  գտնվում է Իզմիրի Սելջուկ շրջանում գրադարանը կառուցվել է 110-135 տարիների ընթացքում հռոմեական ժամանակաշրջանում, այս կառույցը կազմված է երկու հարկից,այն ժամանակին համարվել է իբրեւ 14000 գրքերի գրադարան:

Ամբողջ տարվա ընդացքում,Սելջուկ Եփեսոսում գտնվող 1863 թ. կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին պատմամշակույթային հարստության սրբավայր, Սուրբ Հովհաննես եկեղեցին հյուրընկալում է տեղական եւ օտարերկրյա զբոսաշրջիկների, չմոռանանք նշել նաեւ միյուս պատմական եկեղեցիների մասին:

Եփեսոս հնամյա քաղաքի մեջ կա նաեւ Յոթ ննջեցյալների ամրոցն, այն արժե տեսնել, ամրոցը հանդիսանում է քրիստոնյաների, եւ մահմեդականներին որպես պատմական վայր:

Ալլիանոի հնագույն քաղաքն ունի հարուստ փլատակներ նրա տարածքը 30 հազար քառակուսի մետր է:

Նախապատմական, Հելլենիստական, Հռոմեական, Բյուզանդական ժամանակաշրջանում, այն անընդհատ օկտագործվել է որպես մշտաբնակ բնակելի վայր, այդ իսկ պատճառով ել, այսօր մնացորդներից կարելի ստանալ կատարեալ տեղեկատվություն տարբեր ժամանակաշրջաններից․

Իզմիր Պերգամոն շրջանում, գտնվող քաղաքին առավել կարեւոր առանձնահատուկ կոչման պատճառն, թերմալ գոտում գտնվելն է, այնուհետեւ եռահարկ լինլն առավել ուշագրավ է դարձնում բաղնիքների եւ խճանկարների գտածոները:

Նեբիլեր գյուղը, զբոսաշրջիկների նախընտրած տարածքներից է այստեղ կա, մի շատ գեղեցիկ ջրվեժ, այն բաց է լինում միայն ամռան ամիսներին, դուք այստեղ կարող եք օկտվել լեռնագնացների պարկուրներից, բաղնիքներից, առողջարաններից, եւայլն դուք կարող եք դրսում վայելել ջերմային ջրի ցնցուղի հաճույքը, եւ ձեր հանգիստը դարձնել առավել զվարճանալի:



Այս թեմայով լուրեր