Մահացել է Microsoft–ի հիմնադիրներից Փոլ Ալենը

Microsoft ընկերության հիմնադիրներից մեկը՝ Փոլ Ալենը երկուշաբթի 65 տարեկանում մահացել է քաղցկեղի դեմ պայքարից հետո։ Այս մասին ասված է Ալենի կողմից հիմնադրված Vulcan ներդրումային ընկերության հրապարակած հայտարարությունում։

«Խորը վշտով հայտնում ենք մեր հիմնադիր Փոլ Ալանի մահվան մասին»,–նշված է հայտարարությունում։ Նրանում նշվում է, որ Ալենը մահացել է երկուշաբթի, Սիեթլում ոչ հոջկինյան լիմֆոմայից առաջացած բարդացումներից։

Հոկտեմբերին Ալենը հայտարարել է, որ իր մոտ կրկին ախտորոշվել է ոչ հոջկինյան լիմֆոմա, որի դեմ պայքարել է դեռեւս 2009 թվականից։

Ալանը 1975 թվականին Բիլ Գեյթսի հետ հիմնադրել է Microsoft–ը։ Այս տարվա մարտին հրապարակված Forbes–ի միլիարդատերերի ցուցակում զբաղեցրել է 44-րդ տեղը 20.5 մլրդ դոլար ունեցվածքով։

Պիտակներ: Փոլ Ալեն , Microsoft

Այս թեմայով լուրեր