• Գալերիա

Օսկար 2018

Օսկար 2018. լավագույն ֆիլմը, լավագույն դերասանն ու լավագույն ռեժիսորը հայտնի են դարձել

Օսկար 2018

Օսկար 2018. լավագույն ֆիլմը, լավագույն դերասանն ու լավագույն ռեժիսորը հայտնի են դարձել:

Երեկ Լոս Անջելեսում կայացավ «Օսկար» կինոմրցանակի պարգևատրման 90-րդ արարողությունը: 

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Ջրի ձեւը»:

«Լավագույն կանացի դերակատարում» անվականարգում հաղթեց Ֆրենսիս ՄակԴորմանդը («Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի»):

«Տղամարդու լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց Հարի Օլդմանը («Մութ ժամանակներ»):

«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել «Սիրելի բասկետբոլ»-ը, մինչդեռ «Կոկո»-ն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ: 

«Լավագույն վիզուալ էֆեկտների» համար պարգևատրվել է «Շեղբի վրայով վազողը 2049» ֆիլմը, որն արձանիկի է արժանացել նաև «Լավագույն կինեմատոգրաֆ» անվանակարգում:

Մինչդեռ «Լավագույն օրիգինալ սցենար» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում «Օսկար» են ստացել «Դուրս այստեղից» ու «Անվանիր ինձ քո անունով» ֆիլմերը:

Էլիսոն Ջենին ճանաչվել է 2-րդ պլանի լավագույն դերասանուհի («Ես՝ Տոնյան»): Իսկ 2-րդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Սեմ Ռոքուելը՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում ոստիկանի դեր կատարելու համար։

Lավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Իկառուս»-ը, լավագույն ձայնային մոնտաժի և լավագույն մոնտաժի համար պարգևատրվել է բրիտանական արտադրության «Դյունկերկ»-ը:

Մեքսիկացի Գիլյերմո դել Տորոն («Ջրի ձևը») ճանաչվել է լավագույն ռեժիսոր:


Պիտակներ: Օսկար 2018

Այս թեմայով լուրեր