TRT ԹՁՌ Մասին

Պատմություն

Թուրքիայում ռադիոյի միջոցով առաջին արտասահմանյան հաղորդումը կատարվեց 1937 թվականի հունվարի 8-ին, Անկարայի Ռադիոկայանից։ Հատայի խնդրի մասին կատարված այս հաղորդումում, արաբերենի թարգմանվելով հաղորդվեց Վարչապետ Իսմետ Ինոնույի նյութի հետ կապված հայտարարությունը։

Այս հաղորդումը Սիրիայում, Իսկենդերուն քաղաքում եւ շրջակայքում ազդեցիք լինելուց հետո Ստամբուլի Ռադիոկայանից սկսվեց Արաբերեն լեզվով լուրեր հաղորդվելու։ Իսկ Հատայի խնդիրը լուծվելուց հետո ավարտվեց այս հաղորդումները։

Թուրքիայի ռադիոկայաններում, կանոնավոր կերպով արտասահմանյան հաղորդման ծառայությունը սկսեց 1938 թվականի հոկտեմբերի 28-ին։ 20 կիլովատտանոց ռադիոհաղորդիչով կատարվեց Թուրքերեն, Անգլերեն, Ֆրանսերեն եւ Գերմաներեն լեզուներով հաղորդումներ։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին «Անկարայի Կարճալիք Ռադիոկայանը» կատարած անկողմնակալ հաղորդումներով, աշխարհի ռադիոկայանների միջեւ հասարակության ուշադրությունը գրավեց։

1943-1949 թվականների արանքում սկսեց դեպի Ամերիկա, Արեւմտյան Եվրոպա, Հեռավոր Արեւելք եւ Ավստրալիա հաղորդում կատարելու հնարավորությունը։

Արտասահմանյան հաղորդումների կարեվոր ժամանակաշրջանն է 1949-1958 թվականների արանքը։ Այս ժամանակաշրջանին Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-յի անդամ, մասնակցեց Կորեայի պատերազմի եւ զարգացրեց արեւմտյան աշխարհի հետ հարաբերությունները։

Հիմնվելուց հետո «Անկարայի Կարճալիք Ռադիոկայանը» անունով կատարված արտասահմանյան հաղորդումները, 1963 թվականի հունվար ամսից սկսած կատարվեց «Թուրքիայի Ձայնը» անունով։

Թուրքիայի Ձայնը, 1964 թվականի մայիսի 1-ին Թուրքիայի Հանրային Ռադիո-Հեռուստաընկերության հիմնվելուց հետո սկսեց այս հաստատության մեջ հաղորդումներ կատարելու։

Թուրքիայի Ձայնը

Այժմ, Թուրքիայի Հանրային Ռադիո-Հեռուստաընկերության արտասահմանյան ռադիոյի հաղորդումները կատարվում է Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանի կողմից։

Արտասահմանյան Հաղորդումների Բաժնի Տնորինության ղեկավարմամբ Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանը ամեն օր կատարում է 29 լեզվով արտասահմանյան հաղորդումներ։ Որոնք են՝ Թուրքերեն, Գերմաներեն, Արաբերեն, Ալբաներեն, Ադրբեջաներեն, Բոսնիերեն, Բուլղարերեն, Չինարեն, Դարիերեն, Պարսկերեն, Ֆրանսերեն, Վրացերեն, Խորվաթերեն, Անգլերեն, Իսպաներեն, Իտալերեն, Ղազախերեն, Ղրղզերեն, Հունգարերեն, Մակեդոներեն, Ուզբեկերեն, Փուշտու, Ուրդու, Ռումիներեն, Ռուսերեն, Սերբերեն, Թատարերեն, Թուրքմեներեն եւ Հունարեն։
Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանի ծրագրերը հաղորդվում է բոլոր աշխարհին կարճալիք ռադիոհաղորդիչ, արբանյակ եւ համացանցի միջոցներով։ Նաեւ FM ալիքների միջոցով զարգացվում է տեղական հաղորդման ցանցը։

Անկողմնակալ, վստահ եւ արագ լրատվական սկզբունքով շարժվող Թուրքիայի Ձայնը Ռադիոկայանը, զանազան խմբի եւ տարիքի ունկնդիրների համար հետաքրքիր ծրագրերով զարգացվում է իրա հաղորդումները եւ ապահովում է իրա տեղը, աշխարհի ամենավստահ տեղեկատվության աղբյուրների շարքում։ Լրատվական, մշակութային, արվեստային եւ երաժշտական ծրագրերով, Թուրքիան ու Թուրք ժողովուրդը ծանոթացվում է բոլոր տեսակետներից։ Թուրքիայի տարածաշրջանային համագործակցությունը շեշտող եւ հարեվանների հետ դրական հարաբերություններ կերտելը նպատակած քաղաքականության զուգահեռ կերպով, հաղորդումներում շեշտում է խաղաղության եւ մշակութային համագործակցության թեմաները։