Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 66-ի

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել Է 66-ի, որի մասին է հայտնում Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում:

Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել Է 66-ի

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բնական հրդեհի զոհերի թիվը հասել Է 66-ի, որի մասին է հայտնում Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում:

Հոնեան մամուլի ասուլիսին ասել է՝ «Այսօր հայտնաբերվել են եւս յոթ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում Է 63-ի»,- տեղեկացրել Է Հոնեան: Նրա խոսքով՝ ներկայում ճանաչված Է 53 զոհված: Դրա հետ մեկտեղ կտրուկ աճել Է անհայտ կորածների թվաքանակը՝ նոյեմբերի 14-ի 297-ից մինչեւ 631՝ ներկա պահի դրությամբ:

Հրդեհի դեմ պայքարելու համար Բյութի տարածքի մոբիլիզացվել են ավելի քան 5,4 հազար հրշեջներ, 620 միավոր հատուկ տեխնիկա, 24 ուղղաթիռ, 105 բուլդոզեր եւ 75 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆորնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները:



Այս թեմայով լուրեր